Փոքր բիզնեսի համար հարկային բեռի թեթևացումը Հովիկ Աբրահամյանի վարչապետության 100 օրվա ամենանշանակալի քայլն էր


17:39 , 24 հուլիս, 2014

Վարչապետության 100 օր` շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում եւ առանց հարկերի «ընտանեկան բիզնես»:

Փոքր բիզնեսի համար հարկային բեռի թեթեւացումը Հովիկ Աբրահամյանի վարչապետության 100 օրվա ամենանշանակալի քայլն էր:
Մասնավորապես, կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում նոր` «ընտանեկան բիզնես» կարգավիճակին, որի մեջ կընդգրկվեն այն ձեռներեցները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 12 մլն դրամը, եւ որոնք ընդհանրապես կազատվեն հարկերից: Այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա հատկապես մարզերում ընտանեկան փոքր բիզնեսով զբաղվողների վրա, հազարավոր մարդկանց համար ապրուստի խնդիրը լուծելու նպաստավոր պայմաններ կստեղծի:
Կառավարության մյուս նախաձեռնությամբ շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվեց 1 տոկոսի:
Երկու փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այս տարվա հոկտեմբերի 1-ից: