Էլվիս Փրեսլիի գրադարանային քարտն աճուրդի կհանվի


16:36 , 24 հուլիս, 2014

s4.reutersmedia1in.am-ը գրում է.

Գրադարանային քարտը, որը ստորագրել է Էլվիս Փրեսլին 7-րդ դասարանում, աճուրդի կհանվի հանգուցյալ երգչի Գրեյսլենդ կալվածքում (Մեմֆիս, ԱՄՆ) օգոստոսի 14-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Քարտի վրայի ստորագրությունը Փրեսլիի հայտնի ինքնագրերից ամենավաղն է: Աճուրդի կդրվեն նաև Փրեսլիի հետ կապված 71 այլ լոտեր:

Աճուրդի կդրվի նաև Փրեսլիի մասնակցությամբ «Սիրիր ինձ մեղմորեն» (1956) ֆիլմի սցենարի սևագիրը և առյուծի գլխի տեսքով կախազարդը, որը Փրեսլին կրել էր 1970 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի մոտ ընդունելության ժամանակ:

Աճուրդի համար լոտերը ներկայացրել է ավստրալացի մասնավոր կոլեկցիոներ Գրեգ Փեյջը:

Ամերիկացի երգիչ և դերասան Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թվականին: Նրա կալվածքը բաց է այցելուների համար և աշխատում է որպես թանգարան: