Տեր-Պետրոսյանի միակ «հրատապ» ասելիքը ԲՀԿ-ի վրա «փեշերը» փռելն էր և ինչ-որ բան հասկացնելը


12:52 , 24 հուլիս, 2014

Թեժ աշո՞ւն, թե մարտավարություն, հրատապ հարցազրո՞ւյց, թե հրատապ մտավախություն, իրավիճակի վերլուծությո՞ւն, թե անհանգիստ վիճակ, կասկածամտությո՞ւն, թե զգուշացում...
Հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր, հ ա ր ց ե ր…
Տպավորությունս այն է, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգման հարցը, սահմանադրական փոփոխությունները, մնացած հարցերը երկրորդական են ՀԱԿԿ-ի առաջնորդի համար: Լևոն Տեր-Պետրոսյանի միակ «հրատապ» ասելիքը ԲՀԿ-ի վրա «փեշերը» փռելն էր և ինչ-որ բան հասկացնելը կամ նախազգուշացնելը…Իսկ հարց է՝ ԲՀԿ-ն դրա կարիքն ունի՞ ընդհանրապես: Զարմանալի է, որ Ծառուկյանին վերջին տարիներին կոնգրեսական և հակական հանրահավաքներին քննադատողը, մտրակողը և ձախկողը հանկարծ, առանց քաղաքական սպեկուլյացիայի դառնում է նրա մոլի պաշտպանը, համախոհը և պահապան «հրեշտակը»:
Առաջին նախագահը նաև հրատապ զգուշացնում է ԲՀԿ-ին, թե տե’ս հա «խաղեր չտաս» հանկարծ` իշխանությունների ճնշումների պատճառաբանությամբ: Զգացվում է, որ Տեր-Պետրոսյանը խիստ կասկածներ ունի և մտավախություն, որ հերթական անգամ «կքցեն» իրեն, իսկ դա արդեն քաղաքական մայրամուտին կործանման նման մի բան է:
Քաղաքական գործիչն ինչքան էլ ինտելեկտուալ լինի, նա համենայն դեպս ուզի, թե չուզի պետք է ենթարկվի քաղաքական կյանքի կանոններին` քաղաքական սպեկուլյացիա անի: Մոռանալով գործող նախագահի օրոք ազատության, բազմակարծության, լրատվամիջոցների ազատության, հասարակական-քաղաքական կյանքի, քաղաքացիական շարժումների օրեցոր թեժացող ակտիվացման ուղղությամբ ձեռք բերումները` նրան բռնապետ է բնորոշում մի մարդ, որի օրոք թերթեր, ռադիոկայաններ, կուսակցություններ են փակվել…
Սա հավանաբար Լ.Տեր-Պետրոսյանի ամառային «հրատապ» քաղաքական նուրբ սպեկուլյատիվ, հեռահար հաշվարկներով և «իշմարներով» առլեցուն հարցազրույցն էր. սպասենք աշնանային «հրատապ» թեզիսներին…