Ինչքա՞ն պիտի մենք հանդուրժենք, որ մեզ ոչխարի տեղ դնեն


03:54 , 24 հուլիս, 2014

Երեխեքը փողոցները ընկած գումար են հավաքում, որ Տավուշում պատ կառուցեն բնակիչների կյանքը փրկելու համար թուրք դիպուկահարներից, իսկ մեր քաղաքապետարանը մեր հաշվին Մոնումենտի առանձնատները սովորական քաղաքացիներից «պաշտպանելու» համար պատա կառուցում, փոխքաղաքապետն էլ, մեզ գյոթի տեղ դնելով, ասում ա՝ էդ պատը ամրացնում ենք, ոչ թե ուղղակի բարձրացնում: Ո՞վ ա տեսել՝ պատը ամրացնեն հնի վրա մի քանի շարք բարձրացնելով, կամ թե էդ ի՞նչ մի վնասի տակ էր էդ 50-սանտիմետրանոց պատը: Արա, լավ ինչքա՞ն պիտի մենք հանդուրժենք, որ մեզ ոչխարի տեղ դնեն, հը՞: Տո տենց սուտ ասելու համար ինքնասիրություն ունեցող ազգը հիմա կվալդով պատը քանդել էր, քարերն էլ մեկ-մեկ կոխել էր հրաման տվողի հետևը, թու՜...

Արշակ Զաքարյան