Ինչու՞ են արցունքներն աղի


20:49 , 23 հուլիս, 2014

Ինչու՞ են արցունքներն աղիLife.panorama.am-ը գրում է.

Երբ լաց ենք լինում, մեր աչքերից հոսում է աղի մի հեղուկ, որն անվանում ենք արցունք: Արցունքները մաքրում են աչքերն օտարածին մարմիններից և օգնում են, որ թուլանա աչքերի լարվածությունը:

Իսկ ինչու՞ են արցունքներն աղի: Բանն այն է, որ արցունքն իրենից ներկայացնում է H2O- ի (99%) և նատրիում քլորիդի, այսինքն աղի խառնուրդ: Ճիշտ է, աղի քանակությունը շատ քիչ է արցունքի մեջ, սակայն դրա աղիությունը բավականին լավ զգացվում է:

Այնուամենայնիվ, արցունքի աղիությունը կախված է նաև մարդու օրգանիզմում տեղի ունեցող ֆունկցիաներից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ