Մեծ Բրիտանիայում կթույլատրեն 3 ծնողներից երեխա ստեղծել


20:37 , 23 հուլիս, 2014

Безимени-41in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է 3 ԴՆԹ-ներից երեխա ստեղծելու գործընթացը, որն օրինական ուժ կստանա հաջորդ տարվա ապրիլից: Սպասվում է, որ 3 ԴՆԹ-ներից երեխա ստեղծելու տեխնիկան մշակած անգլիացի բժիշկներն այն կկարողանան գործնականում կիրառել 2015թ.: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ըստ միտոքոնդրիումային փոխանցում կոչվող տեխնիկայի՝ տարբեր հիվանդություններով տառապող ընտանիքներին այլ՝ լուրջ հիվանդություններ չունեցող մոր ԴՆԹ կառաջարկեն, որով կփոխարինեն մոր հիվանդ ԴՆԹ-ն, ինչն օգնում է հաղթահարել գենետիկ խնդիրը:

Ըստ վիճակագրության՝ ամեն տարի Միացյալ Թագավորությունում 1 երեխա ծնվում է միտոքոնդրիումային լուրջ հիվանդությամբ՝ սրտանոթային անբավարարությամբ, շաքարային դիաբետով, տեսողության կամ լսողության կորստով, լյարդի, գլխուղեղի հիվանդությամբ և այլն: