Ըստ Սնոուդենի՝ ԻՇԻՊ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի հատուկ ծառայությունների ջանքերով


16:23 , 23 հուլիս, 2014

ԱՄՆ հետախուզության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի հատուկ ծառայությունների ջանքերով: Ըստ Սնոուդենի՝ նպատակը Մերձավոր Արևելքում կառավարելի խմբավորում ստեղծելն էր, որը պետք է պայքարի Իսրայելի թշնամիների եմ: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շիաներին, որոնց հովանավորում է Իրանը: Նախկին գործակալը նշել է, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար ժամանակ լուրջ պատրաստություն է անցել իսրայելական ՄՈՍԱԴ-ում: