Վանաձորում քաղաքացին ընկել է ցորենի ամբարը


16:04 , 23 հուլիս, 2014

ctMQkJngO9yNKDJUAez9RvYMF91in.am-ը գրում է.

Հուլիսի 23-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում քաղաքացի է ընկել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող ցորենի ամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14.41-ին հրշեջ-փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցի 1/1 հասցեում գտնվող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարից դուրս են բերել 1983 թ. ծնված Ե. Ռ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է: