Քարվաճառում գերեվարված ադրբեջանցիների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան. Ադրբեջանում ՌԴ դեսպան


15:58 , 23 հուլիս, 2014

1339414755_vladimir_dorokhinGalatv.am-ը գրում է.

Հայկական զինուժի կողմից Քարվաճառում գերեվարված ադրբեջանցի դիվերսանտների շարքում չկան ՌԴ քաղաքացիներ:

Ադրբեջանում ՌԴ դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, այս մասին Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովին հղված նամակում գրել է ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:

«Պաշտոնապես տեղեկացնում եմ ձեզ, որ Քարվաճառում ձերբակալվածների շարքում ՌԴ քաղաքացիներ չկան»,- նամակում գրել է Վ. Դորոխինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ