Ժամանակն է` ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը կատարի իր խոստումը ու անձամբ իջնի Արցախ օդանավով


10:00 , 23 հուլիս, 2014

Ռուսաստանի կողմից ահաբեկիչների զինումը Ուկրաինայի դեմ ոչ մի բանով չի տարբերվում Հայաստանի դեմ ազերիներին սպառազինելուց: Դեռևս 25 տարի առաջ սրանք էլ էին կրակում ու խփում օդում մեր ինքնաթիռներն և ուղղաթիռները, այսօր էլ են սպառնում կործանել Ստեփանակերտի օդանավայայանին մոտեցող ցանկացած ինքնաթիռ: Ժամանակն է՝ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը կատարի իր խոստումներից գոնե մեկը ու անձամբ իջնի Արցախ օդանավով, բացելով աշխարհին այդ ուղին, կամ էլ հերոսաբար դիմակազերծի Բաքվի ահաբեկչական բնույթը: Սա կլիներ լավագույն պատասխանը Չեմբերլենին, Ալիևին ու Պուտինին: