Սիրիական ընդդիմությունը պաշտոնանկ է արել «ժամանակավոր կառավարությանը»


19:38 , 22 հուլիս, 2014

38011521in.am-ը գրում է.

Սիրիայի Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան այսօր պաշտոնանկ է արել «ժամանակավոր կառավարությանը»՝ Ահմեդ Թոումեի գլխավորությամբ, գրում է ITAR-TASS-ը:

Ինչպես հաղորդվում է սիրիական ընդդիմության արտասահմանյան խմբավորման կոմյունիկեում, որը տրամադրել է «Սքայ նյուզ Արաբիան», նոր կաբինետը ստեղծվելու է 30 օրվա ընթացքում:

Մինչ վերջին շրջանը Թոումեն ու նրա համախոհները գտնվում էին թուրքական Գազիանթեփ քաղաքում:

Սիրիայի Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի «կառավարությունը» ստեղծվել էր 2013-ի նոյեմբերին, սակայն այն չէր էլ կարողացել տեղափոխվել այն շրջաններ, որոնք գտնվում են ապստամբների հսկողության տակ Սիրիայի հյուսիսում։

Թոումեին չէր հաջողվել կատարել խոստումները և տուժած շրջաններին մարդասիրական օգնություն հասցնել թուրքական սահմանով: