Ալլա Պուգաչովան ժամանել է Լատվիա՝ «Նոր ալիքի» բացմանը


21:15 , 22 հուլիս, 2014

DSC_95321in.am-ը գրում է.

Պրիմադոննա Ալլա Պուգաչովան՝ սև կարճ զգեստով, ցուցադրել է բարեկազմ ոտքերով:

«Նոր ալիքի» մուսան ժամանել է Լատվիա, որտեղ արդեն այսօր՝ հուլիսի 22-ին, կբացվի երգի միջազգային մրցույթը:

Գնացքի կայարանում Ալլա Բորիսովնային ծաղիկներով դիմավորել են երկրպագուները և լրագրողները, որոնց հետ զրույցում աստղը պատմել է այն մասին, որ չնայած բազմաթիվ բամբասանքներին՝ իրենց երեխաները տանն են մնացել, որովհետև վերջերս են ստացել պատվաստում:

Պուգաչովան չի մեկնաբանել Լատվիայում ԱԳՆ-ի «սև ցուցակի» հետ կապված սկանդալը: Հիշեցնենք, որ Վալերիային, Իոսիֆ Կոբզոնին և Օլեգ Գազմանովին արգելվել էր մուտք գործել այդ երկիր՝ կապված այն դիրքորոշման հետ, որ այդ արտիստները գրավել են Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Ռուսական էստրադայի պրիմադոննային ուղեկցել է նրա ամուսին Մաքսիմ Գալկինը, ով ոչ մի վայրկյան չի հեռացել կնոջից և քնքշությամբ բռնել էր նրա ձեռքը: