Պետք է քրեական գործ հարուցվի և պարզվի, թե ով է ստիպել կառավարությանը էդ անորակ սերմնացուն գնել


11:31 , 17 օգոստոս, 2012

Ինձ շատ հետաքրքիր է, ին չկլինի խեղճ գյուղացու հետ, որ հավատացել է կառավարությանը և նրա տված ցորենն է ցանել, հիմա բերք չկա, այսինքն ձմռան այլուր չկա, սրան գումարած էլ բանկերի ձեռն ընկնելու վտանգ կա: Խոսքս Արթիկի տարածաշրջանի գյուղերի մասին է, որտեղ գյուղացիները ցանել էին ռուսական էլիտար վերարտադրության ցորենը: Պետք է քրեական գործ հարուցվի և պարզվի, թե ով է ստիպել կառավարությանը էդ անորակ սերմնացուն գնել և ինչքան է կազմում պետությանը հասցված վնասը