Թիվ 67 երթուղու միկրոավտոբուսի ուղևորուհին կտրուկ արգելակման հետևանքով վնասվածքներ է ստացել


15:31 , 22 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հուլիսի 21-ինժամը 13.30-ին, հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1979թ. ծնված Գայանե Մ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է հուլիսի 16-ին ժամը 14.00-ին, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում, թիվ 67 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով:

Կատարվում է քննություն: