10:33 , 17 օգոստոս, 2012
Այսօր մեր երկրի ներքաղաքական ընթացքով ուղղակիորեն զբաղվում են ազդեցիկ պետությունների հատուկ ծառայությունները, որոնք էականորեն ներազդում են Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացների վրա, ուղղորդելով այն, համահունչ իրենց երկրի շահերին: Սեփական երկրի կառավարումը գտնվում է օտարների ձեռքում, իսկ իշխանությունները դարձել են վերջիններիս պահանջները կատարող ենթակա անձեր: Ստացվում է, որ օտարները իրավունք ունեն միջամտելու և ներազդելու Հայաստանի ներքին ընթացքի վրա, իսկ հայերը` ոչ: Սա ուղղակի անհեթեթություն է և առավել անընդունելի է հայերի համակերպումը այս իրողությանը: