00:37 , 22 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացիները համարում են, որ ԱՄՆ-ը չպետք է խառնվի Ուկրաինայի հակամարտությանը, ինչպես նաև պիտի նվազեցնի ներգրավվածությունը հակամարտություններին Իրաքում և Սիրիայում։
Այդպիսի եզրակացության են եկել ամերիկյան Politico պարբերականի փորձագետներն անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքներով։
Հարցման շրջանակներում գնահատվել են ամերիկացիների ներքաղական նախընտրությունները, ինչպես նաև վերաբերմունքը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Ի պատասխան Ուկրաինայի ռազմական հակամարտությունում ԱՄՆ հետագա գործողությունների մասին հարցի՝ մեծամասնությունը (34%) արտահայտվել է ԱՄՆ ներգրավվածության նվազեցման օգտին։ Միայն 17%-ն է հայտնել, ԱՄՆ-ը պետք է «ավելի ակտիվ մասնակցություն դրսևորի»։
Սիրիայի և Իրաքի թեմաների շուրջ պատասխաններում նույնպիսի պատկեր է. ամերիկացիների 42%-ը համարում է, որ ԱՄՆ-ը պետք է նվազեցնի իր ներգրավվածությունը Սիրիայի պատերազմում, 44%-ը արտահայտվել է Իրաքի հակամարտության մեջ պակաս ակտիվության օգտին։
Հարցվածների 67%-ը կարծում է, որ «ԱՄՆ ռազմական գործողությունները պետք է սահմանափակվեն միայն ազգային անվտանգությանը անմիջական սպառնալիքներով։ Ընդամենը 22%-ն է պատասխանել, որ «ԱՄՆ-ը, որպես համաշխարհային բարոյական հեղինակություն, պետք է ռազմական ուժ օգտագործի՝ պաշտպանելու ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում»։
Հարցին՝ ի՞նչ ուղղությամբ է շարժվում ԱՄՆ-ը, մեծամասնությունը (55%) հայտարարել է, թե ԱՄՆ-ը «շարժվում է սխալ ուղղությամբ»։ Հարցվածների 52%-ը հոռետեսորեն է նայում ԱՄՆ հեռանկարներին առաջիկա տարիներին։