Ռուսաստանն այժմ ընկել է նույն ծուղակը, որի մեջ գտնվում է Թուրքիան


00:34 , 22 հուլիս, 2014

Ռուսաստանը այժմ ընկել է նույն ծուղակը Ուկրաինայի ու ողջ աշխարհի հանդեպ, որի մեջ գտնվում է Թուրքիան, թեև չարագործության ծավալը դեռևս անհամեմատելի է: Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր խնդիրն է ապաշխարհելու անընդունակությունը: Թուրքիան չի ապաշխարհել Ցեղասպանության համար, և անիծված է հավիտենիս և տրոհման եզրին է այժմ: Ռուսաստանը չի ապաշխարհել բոլշևիկյան-կգբական սպանդի համար, և այժմ մերժված ու անիծված է քաղաքակիրթ աշխարհի կողմից ու տրոհման եզրին է մոտեցել: Պատահական չէ, որ տապալվող կգբ-ական Ռուսիան հենց թյուրքական երկրներից ու Թուրքիայից է փորձում բռնվել անկման պահին: