ԱՄՆ-ը կարող է հրապարակել հետախուզության տվյալները Boeing-ի ընկնելու մասին. Սպիտակ տուն


23:17 , 21 հուլիս, 2014

usa1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը, հավանաբար, կհրապարակի ամերիկյան հետախուզության տվյալները՝ կապված Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing 777-ի ընկնելու հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

«Ես հիմա չեմ կարող ներկայացնել հետախուզության կոնկրետ գնահատականներ։ Բնականաբար, մենք, թերևս, ի վիճակի կլինենք այդ անել առաջիկա օրերին»,- ասել է Էռնեստը, հաղորդում է RIA Novosti-ն։

Երկուշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է օբյեկտիվ հսկողության տվյալները մալայզիական Boeing 777-ի աղետի մասին, համաձայն որոնց՝ մալայզիական Boeing-ի խփվելու ենթադրյալ վայրն ընկնում է Ուկրաինայի զինված ուժերի «Բուկ» ԶՀԿ-ի գնդակոծման գոտու մեջ, դրանից բացի՝ ուղևորատար ինքնաթիռի կողքին նկատվել է СУ-25 ուկրաինական գրոհայինը։

Կիևի իշխանություններն աղետի համար մեղադրել են ապստամբներին, իսկ վերջիններս հայտարարել են, թե չունեն այնպիսի միջոցներ, որոնք կկարողանային ինքնաթիռ խփել այդպիսի բարձրության վրա։