Ճարտարցիները ուզում են քաղաքում ապրել. 2 գյուղերը 25 տարի անց կրկին միասին են


21:54 , 21 հուլիս, 2014

 

Ճարտարցիները ուզում են քաղաքում ապրել. 2 գյուղերը 25 տարի անց կրկին միասին ենArmnewsTV.am-ը գրում է.

Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքներում տեղական հանրաքվե է: Հարցը մեկն է` ցանկանո՞ւմ են, որ 2 գյուղերը վերամիավորվեն: 25 տարի առաջ տեղի ունեցած բաժանումը Ճարտարի գյուղապետի համար մինչև հիմա անհասկանալի է: 1989 թվականին է Ճարտարը բաժանվել: Երկու Ճարտարների ընտրողները հույս ունեն, որ վերամիավորմանը համայնքի կարգավիճակի փոփոխությունը կհաջորդի: Ճարտարցիները քաղաքում են ուզում ապրել:

Հանրաքվեում ամենաակտիվը եղել են ղուզե ճարտարցիները. նրանց 86 տոկոսն է քվեարկել Ճարտարի հետ վերամիավորվելու օգտին: Ճարտարցիների ցանկությունն, ըստ քվեարկության մասնակիցների կողմ ձայների` ավելի մեծ է` 95 տոկոս: Երկու Ճարտարները միավորվեցին: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ