21:02 , 21 հուլիս, 2014ՀՅԴ-ի գործունեությունը կասեցրած և նրա լիդերներին բանտ ուղարկած Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ անթույլատրելի է ճնշումներ գործադրել քաղաքական ուժի նկատմամբ՝ նկատի ունենալով ԲՀԿ-ի նկատմամբ նախագահի կողմից իրականացվող քաղաքական ճնշումները ( ի դեպ, ԲՀԿ-ն ինքը հերքում է նման ճնշումների առկայությունը և իրականում նման ճնշումներ այս պահին չկան): Առաջին նախագահն իրոք որ ունիկալ անձնավորություն է, քանզի այն ամեն վատը և բացասականը, ինչն ինքը կիրառել է իր նախագահության էտապում, հիմա համարում է անթույլատրելի: Փաստորեն Լևոն Տեր- Պետրոսյանը սովորել է իր սխալների վրա, անուղղակիորեն զգում է իր իշխանության տարներին թույլ տված սխալները կամ միգուցե քաղաքականապես բավարար հասուն չի եղել իր իշխանության տարիներին և հիմա է գիտակցում՝ ինչ է կարելի և ինչ՝ ոչ: Շատ կցանկանայի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանար մեծ քաղաքականությունից՝ թույլ տալով, որ մենք իրեն հարգենք և սիրենք որպես ՀՀ առաջին նախագահի՝ իր բոլոր թերություններով և սխալներով հանդերձ: