21:27 , 21 հուլիս, 2014
Սոմալին կանգնած է զանգվածային սովի սպառնալիքի առաջ, եթե չստանա հրատապ պարենային օգնություն՝ ասվում է մի շարք հումանիտար կազմակերպությունների հայտարարության մեջ: Տվյալ պահին մատակարարվել է միայն նախատեսված օգնության 27%-ը՝ ընդհանուր 993 մլն դոլար արժեքով: Նշվում է, որ Սոմալիում երաշտ է ու երկրում կարող է կրկնվել 2011-ի աղետը, երբ սովից մահացավ ավելի քան 250 հազար մարդ, որոնց կեսը մինչև 5 տարեկան երեխաներ՝ հիշեցնում է ITAR-TASS-ը: World Vision կազմակերպության ղեկավար Ֆրանսուա Բատալինգայը կոչ է արել ապահովել պարենի շտապ մատակարարում մոտալուտ 3-6 ամիսներին, որ խուսափեն զանգվածային սովից:
1in.am-ը գրում է.