Փոքրիկ տղան, ով սիրում է աղջկա հագուստ կրել (լուսանկարներ)


19:21 , 21 հուլիս, 2014

Փոքրիկ տղան, ով սիրում է աղջկա հագուստ կրել (լուսանկարներ)Life.panorama.am-ը գրում է.

Ոչ միայն աղջիկները, այլև փոքրիկ տղաները հաճախ սիրում են կրել իրենց մայրիկների իրերը, հագնել նրանց կոշիկները և այդպես զբոսնել տանը: Սակայն տղաները այդպես են անում ծաղրելու համար, իսկ աղջիկներն այդ հագուստներով և արդուզարդով պատկերացնում են իրենց ապագան:

Մենահեմների ընտանիքում, որտեղ մեծանում են 4-ամյա Սիդնին և 2-ամյա Աշերը, այս ամենը մի փոքր այլ կերպ է ընդունվում: Նրանք նույնպես կծիծաղեին և կատակով կվերաբերվեին այդ հարցին, եթե չլիներ Աշերի մեծ սերը աղջիկների զգեստների նկատմամբ:

Մենահեմների ընտանիքի հայրը`դերասան Սեթ Մենահեմը պատմում է, որ առավոտյան Սիդնին արթնանում է և ցանկանում է զգեստ կրել, նորմալ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Սիդնին աղջիկ է: Իսկ երբ Աշերն է ցանկանում աղջկա զգեստ կրել, դա արդեն ծիծաղելի չէ: Երբ Աշերին առաջարկում են շապիկ և տաբատ կամ կիսատաբատ կրել, նա գոռում է և պահանջում, որ իրեն աղջկական զգեստ հագցնեն:

Օրվա մեծ մասը Աշերն անցկացնում է Դիսնեյի արքայադստեր հագուստներով և նրա հայրը դեմ չէ որդու տարօրինակ նախասիրությանը: Ավելին` նա ասում է, որ որդուն շատ են սազում այդ հագուստները և դրանք լավագույն միջոցն են ամառվա շոգի դեմ պայքարելու համար:

Երբ Սեթին մի անգամ հարցին, արդյոք նա չի վախենում, որ իր որդին ապագայում կարող է միասեռական դառնալ, Սեթը պատասխանեց, որ եթե իր որդին միասեռական դառնա, դրա պատճառը մանուկ հասակում աղջկա հագուստներ կրելը չի լինի, այլ դա նրա իրական «ես»-ն է:

Սիդնին անգամ խնդրել է հորը, որպեսզի նա էլ աղջկա զգեստ կրի: Երկար համոզելուց հետո Սեթը համաձանյնվել է և կանացի զգեստով երեխաների հետ զբոսանքի է գնացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ