18:33 , 21 հուլիս, 2014
GalaTV.am-ը գրում է.
Ինչո՞ւ Թբիլիսիում վրացիների կատաղած ամբոխը որոշեց հարձակվել հայ հավատացյալների եւ հոգեւորականների վրա, դա հայ-վրացական լարված հարաբերությունների հետեւա՞նք է, թե՝ սովորական վիճաբանություն: Այս եւ այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-իլրագրողը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:
-Թբիլիսի հայկական Սբ Էջմիածին եկեղեցու վրա վրացիների շուրջ 50 հոգանոց խմբի հարձակումն ու հոգեւորականներին եւ հայ հավատացյալներին ծեծի ենթարկելն ինչ՞ դրդապատճառ է ունեցել:
-Նախ ասեմ, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե եկեղեցու բակում կամ տարածքում, այլ եկեղեցու մուտքի մոտ, այն հատվածում, որտեղ հավատացյալները մեքենաներ են կանգառում: Երկար տարիներ մամուլի որոշ ներկայացուցիչներ, տարբեր հասարակական եւ քաղաքական գործիչներ, փորձագետներ հակահայկական բանաձեւեր էին հնչեցնում եւ նույնիսկ փորձում էին համոզել, որ հայերը Վրաստանում շատ դեստրուկտիվ էլեմենտ են եւ հինգերորդ շարասյուն են, հայերը վտանգ են ներկայացնում, եւ այդ ամենը ինչ-որ չափով նստվածք է թողել բնակչության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ