Շումախերը մինչ ամռան վերջ տուն կվերադառնա


18:21 , 21 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Միխայել Շումախերը հնարավոր է առաջիկայում ապաքինման պրոցեսը շարունակի տանը: Այս մասին տեղեկացնում է Motorsport-ը:

6 ամիս կոմայի մեջ մնալուց հետո «Ֆորմուլա 1»-ի 7-ակի չեմպիոնին տեղափոխել են Լոզանում գտնվող վերականգնողական կենտրոն, որը գտնվում է մարզիկի տան մոտակայքում:

Շումախերը տուն կվերադառնա մինչև ամռան վերջ: