Emedia.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կարգադրել է հրավիրել ռուսաստանցի փորձագետներին՝ մասնակցելու Դոնեցկի մարզում մալազիական «Boeing»-ի կործանման պատճառների հետաքննությանը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահը հայտնել է հուլիսի 21-ին Ուկրաինայում Մալազիայի դեսպանություն կատարած այցելության ժամանակ:
Նախագահի խոսքով՝ ինքը ձգտում է առաջիկա հետաքննությունը դարձնել առավելագույնս թափանցիկ: Պորոշենկոն հայտարարել է, որ դրա համար հետաքննությանը կներգրավվեն առավել տուժած երկրների՝ Մալազիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ռուս փորձագետներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ