Ինչո՞ւ են տուգանում ասֆալտապատման փուլում գտնվող, ջնջված կարմիր գծանշաններով փողոցում մեքենան կայանելու համար


16:36 , 21 հուլիս, 2014

Երբեք չեմ բողոքել մեր քաղաքապետարանից, բայց ոնց տեսնում եմ, հերթը ձեզ էլ հասավ, պարոնայք: Դե հիմա ինձ բացատրեք՝ երբ ասֆալտապատում եք Լեո փողոցը և կարմիր գծանշանները ջնջել եք ու այդտեղ չկա ոչ մի նշում, որ վճարովի կանգառ է, կայանում ենք որպես ազատ կանգառ, ու հիմա մեզ տույժ է գալիս, որ երկու ժամ կայանելու համար չենք վճարել, ինչպե՞ս պաշտպանենք մեր շահերը: Դեռ չի եղել մի դեպք, երբ կայանել ենք վճարովի կանգառում ու նախօրոք չվճարենք 5-ժամվա համար: Հարցը այդ 5.000 դրամը չի, հարցը ձեր բարեխիղճ աշխատանքի մասին է: