Պուտինը կործանված «Boeing-777»-ի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել


11:37 , 21 հուլիս, 2014

PutinGalatv.am_ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել «Boeing-777» կործանման վերաբերյալ,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինը համարում է, որ ոչ ոք չպետք է ու իրավունք չունի օգտագործել մալազիական ինքնաթիռի կործանումը «քաղաքական նպատակներով նեղ շահադիտական ակնկալիքներով»:

«Մենք բազմիցս կոչ ենք արել հակմարտող կողմերին անհապաղ դադարեցնել այրունահեղությունն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: Կարելի է ասել, որ եթե հունիսի 28–ին Ուկրաինայի արևելքում  մարտական գործողությունները չվերսկսվեին, ապա այս ողբերգությունը ևս հավանաբար չէր լինի»,-մեջբերում է նախագահին մամլո ծառայությունը:

Պուտինը նաև նշում է, որ անհրաժեշտ է ինքնաթիռի կործանման վայրում միջազգային փորձագետների  աշխատելու ժամանակ ապահովել նրանց անվտանգությունը, այդ թվում նաև մարդասիրական միջանցքներ կազմակերպել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ