Հայաստանը կորցրեց պատերազմի կանխարգելման ամենամեծ ու հստակ երաշխիքը


09:37 , 21 հուլիս, 2014

Մենք այսօր պաշտոնապես կորցրեցինք ազգային անվտանգությունն ապահովելու եզակի հնարավորությունը՝ չդառնալով աշխարհի հզորագույն գերտերության «գլխավոր դաշնակիցը», ինչպես դա հայտարարվեց Ուկրայինայի, Վրաստանի ու Մոլդովայի վերաբերյալ: Ցեղասպանության հարյուրամյակի շեմին Հայաստանը կորցրեց պատերազմի կանխարգելման ամենամեծ ու հստակ երաշխիքը: Այս ազգային ու պետական դավաճանության պատճառն է ՀՀ իշխանության ծախվածությունն է ու կախվածությունը: Ոչ միայն հաղթանակներն, այլ նաև պարտություններն ունեն իրենց «հերոսներին» ու հեղինակներին: