Սա Երևանն է, ոչ թե աղբամանը...


16:04 , 16 օգոստոս, 2012

Բոլորի համար արդեն սովորական է դարձել ճանապարհին գոյացած հավերժական աղբանոցներտեսնելը , սովորական են նաև աղբանոցում կեր փնտրող թափառական շներն ու կատուները,սակայն աղբանոցում կովեր տեսնելը ոչ միայն անսովոր է , այլև ուղղակի սարսափելի:

Մալաթիա-Սեբաստիա համայնք, ԴԱՏԱՐԱՆ-ի կողքին

 Կովերն ուտում են աղբը, իսկ մարդիկ` նրանց միսն ու կաթը: Զարգացած երկրներում կենցաղայինաղբը վերամշակվում և օգտագործվում է, իսկ մեզ մոտ ՙվերամշակումն՚ իրականանում է ոչ թեգործարաններում, այլ կովերի օրգանիզմներում:

Այս կովերի տերը հաստատ այս կաթից չի խմում, ոչ էլ հորթի միսն է ուտում, սակայն ոչ միայն խեղճ անասուններին աղբանոցում է արածեցնում , այլև այդ մթերքը վաճառում է մարդկանց:

Եվ ոչ մի հորդոր ու հայտարարություն չի կարող ստիպել մարդկանց հրաժարվել իրենց հարևանիվաճառած կաթնամթերքից, որովհետև այն ավելի էժան է , քան խանութում վաճառվողը, նաև `կարելի է ապառիկ գնել:

Եթե անհնար է բարձրացնել աշխատավարձը կամ կաթնամթերքի գինն ավելի մատչելի դարձնել,գոնե պետք է կանխել այս սարսափելի հետևանքների հանգեցնող երևույթը:

Բնականաբար ,հիվանդությունների , թունավորումների ու վարակների քանակը մի քանի անգամքիչ կլիներ, եթե այս կովերը բոլոր սովորական կովերի նման խոտ արածեին: Սովորական կանաչ,թեկուզ դեղնած խոտ` կարևորը չլինի  ոչ սննդային, ոչ էլ կենցաղային աղբ: Չնայած ի±նչ խոտ կարողեն գտնել խեղճ կովերը Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ: Ասֆալտի վրա խոտ չի աճում, ուստի սննդի միակ աղբյուրն աղբանոցն է…

Սա Երևանն է` Հայաստանի հնամյա մայրաքաղաքը… Այստեղ կան գեղեցիկ շենքեր ու աղբանոցներ , հարուստներ ու թափառաշրջիկներ, այստեղ կան օտարականներին զարմացնողմշակութային արժեքներ, բայց կան նաև աղբանոցում արածող կովեր:

Ու կան մանկիկներ , որոնք առանց ոչինչ կասկածելու, խմում են ոչ թե սպիտակուցներով ուվիտամիններով, այլ աղբով հարուստ կաթը…

Սա Երևանն է ` մեր պանծալի ու սիրելի քաղաքը: Սա էլ ` մեր անտանելի ու գարշահոտ աղբանոցը:Մեր քաղաքն արդեն խեղդվում է թոքախտավորի պես. նրան շատ թթվածին է պետք , նրան կանաչէ պետք …

Կովերին էլ կանաչ խոտ է հարկավոր, կովերի տիրոջն էլ ` գումար:

Վերացնելով պատճառը,կվերանան նաև հետևանքները: