Սիրիահայերը սարսափելի մեծ սխալ են անում, երբ պաշտպանում են հայկական թաղամասերը


15:22 , 16 օգոստոս, 2012

1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանի պորտի մոնտաժման աշխատանքներ են իրականացրել մի շարք սիրիահայ երիտասարդներ, որովհետև վերջինս մի քանի օր Սիրիայում մնալուց հետո եկել ու շատ «խորիմաստ» եզրակացություններ էր արել, որոնց հիմնական մեսսիջը հետևյալն էր.
Սիրիահայերը սարսափելի մեծ սխալ են անում, երբ պաշտպանում են հայկական թաղամասերը ապստամբների հրոսակախմբերից, ախր դրանից ապստամբները կզայրանան հայերի վրա, վու՜յ։
Մյուս ղզիկա-պանիկյոռական հայատարարությունը, որ արել է քաջարի լրագրողը, ուներ հետևյալ տրամաբանությունը. Հալեպի հայության մեջ կան ազգայանական ինչ որ էլեմենտներ, ովքեր բռնի ուժով չեն թույլ տալիս, որպեսզի ցանկացող հայերը հեռանան, իսկ հեռացողներին ու իրենց բարեկամներին էլ տալիս են դավաճանի պիտակ։
Դե իսկ տեղի սիրիահայերն էլ կարդալով առաջին ապատեղեկատվականի խմբագրի մտքի մարգարիտները, լորջ էին ընդունել վերջինիս ասածները ու բաց նամակով մի հատ քարոզ էին կարդացել, ընդ որում, շատ դիպուկ հրավիրելով բոլորի ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ մի երկու օր Հալեպում գիշերած լրագրողը իրենց դիրքորոշում է, որպես սիրիահայության հարցերի գլխավոր ու անքաքտելի մեծություն և գիտակ։
Այ դրա համար են ասում, յոթ հատ չափի, մի հատ կտրի...

Կից նյութը