Օթար Իոսելիանին Երևանի քաղաքապետերի և Նարեկ Սարգսյանի գործունեության մասին


11:15 , 20 հուլիս, 2014

Չեմ հասկանում, այս ինչ են կառուցել Երեւանում, այլանդակել են քաղաքը, ներեցեք ինձ, բայց այն, ինչ տեսա, այլ կերպ անվանել չեմ կարող:

Երկար տարիներ չէի եղել Երեւանում՝ գուցե մարդի՞կ են փոխվել: Այն ժամանակ լրիվ այլ էր, շատրվանների կողքը նստելու երեւանյան սովորություն կար: Հերթական անգամ նստած էի, կոնյակ էի խմում, կողքս էլ մարդիկ էին նստած, մոտեցան ինձ, հարցրեցին, ինչու՞ եմ մենակ խմում ու առաջարկեցին միանալ նրանց: Այդպիսի վայր էր Երեւանը, քաղաքի տեսք ուներ, տներն էլ տների նման էին: Հարուստ մարդիկ չկային, կարելի էր զբոսնել ու խենթություններ անել: Երեւանը շնչում էր: