03:04 , 20 հուլիս, 2014
ՇՏԱՊ
Հուլիսի 19-ի երեկոյան մի խումբ վրացիներ՝ մոտ 50 հոգի, հարձակվել են Թբիլիսիի Հավլաբարի սբ Էջմիածին եկեղեցու վրա, թափանցել ներս, ուր ընթանում էր Պատարագ և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին: Միջադեպը փորձել է հարթել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպս Միրզախանյանը, սակայն նրան ևս հարվածներ են հասցրել:
Միջադեպի պատճառը կենցաղային է, եկեղեցու սպասավոր Տեր Մանուկն իր ավտոմեքենան կանգնեցրել է մի բակի մուտքի մոտ, ինչն էլ դարձել է կռվի պատճառ...