«Շնորհավորում եմ. «Ռեալը» ձեռք բերեց Մունդիալ 2014-ի լավագույն ֆուտբոլիստին». Ռոնալդո


00:43 , 20 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն շնորհավորել է իր նախկին թիմին Մադրիդի «Ռեալին» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Տոնի Կրոսին ձեռք բերելու համար:

«Շնորհավորում եմ: Դուք ձեռք եք բերել Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է marca-ն:

Հիշեցնենք, որ Կրոսը մադրիդյան թիմի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: