00:14 , 20 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանիայի ՆԳՆ-ն խոշոր նախարարությունների IT-անվտանգությունը և հակալրտեսական գործողությունները ընդլայնելու նպատակով մի շարք համակարգված միջոցառումներ է ձեռնարկել՝ հաղորդում է Spigel-ը:
Մոտ ժամանակներս փոփոխությունները կհաստատվեն ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերի կողմից:
Փոփոխությունները ներառում են մոնիթորինգ այն պետությունների դեսպանատների և հյուպատոսարանների նկատմամբ, որոնք պաշտոնապես շարունակում են ընկերներ համարվել: Դրանից բացի՝ գերմանական հետախուզության բյուջեն զգալիորեն կավելանա: Առաջին տրանշը արդեն հաստատվել է Բունդեստագի կողմից: