21:16 , 19 հուլիս, 2014
Հայաստանի աշակերտները շարունակում են պատվով հանդես գալ միջազգային աշակերտական օլիմպիադաներին:
Այսօր հայտնի դարձավ, որ մերոնք նվաճել են միանգամից ևս ԻՆԸ (!) մեդալ:
<<Ինֆորմատիկա>> առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան կայացավ հուլիսի 13-ից 19-ը Թայվանում: Հայ աշակերտները նվաճեցին չորս մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե:
<<Ֆիզիկա>> առարկայի 45-րդ միջազգային օլիմպիադան տեղի է ունենում հուլիսի 13-ից 21-ը Ղազախստանում: Թեպետ մրցությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն հայտնի է, որ մեր սաները նվաճում են հինգ մեդալ` երեք արծաթե և երկու բրոնզե:
Սրտանց շնորհավորում եմ մեր երեխաներին,որոնք ուղղակի աննախադեպ արդյունք են ցույց տալիս այս տարի: Կեցցեք դուք, ձեր ուսուցիչները, ծնողները և թիմերի մարզիչները:
Հերոսների անունները կհրապարակենք երկուշաբթի:
Այս պահին միջազգային առարկայական օլիմպիադաներին Հայաստանն արդեն նվաճել 15 մեդալ:
Մաղթենք, որ հաղթանակների էստաֆետը փոխանցվի մեր քիմիկոսների և աստղագետների թիմերին:
ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ: