Կառավարությունը այդքան միջոցներ չունի, որ այլընտրանքային էներգիայի արտադրությանը զարկ տա. ԳԱԱ նախագահ


14:23 , 19 հուլիս, 2014

Կառավարությունը այդքան միջոցներ չունի, որ այլընտրանքային էներգիայի արտադրությանը զարկ տա. ԳԱԱ նախագահYerkir.am-ը գրում է.

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանում գիտության մակարդակը դեռևս այն աստիճանի չի զարգացել, որպեսզի հնարավորություն տա լայնորեն կիրառել այլընտրանքային էներգիան:  

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ կառավարությունը չի ձեռնարկում միջոցառումներ` այլընտրանքային էներգիան արտադրելու և բնակչությանը տրամադրելու համար, ԳԱԱ նախագահը պատասխանեց.  

« Այլընտրանքային էներգիայի թե  հետազոտությունների, թե ստացած էներգիայի ինքնարժեքն է շատ բարձր : Աշխարհում այդ պրոբլեմը լուծում են այնպիսի երկրներ , որոնք բավականաչափ պոտենցիալ ունեն : Ուրեմն պետք է պահանջարկ լինի, որ դրանք սկսեն կիրառվել , եթե պահանջարկ լիներ, երևի կարտադրվեին:Կառավարությունը ի՞նչ անի, պիտի մենք ուզենանք առնենք դնենք էդ սարքերը, եթե ես չեմ ուզում էդպիսի ջրի տաքացուցիչ , կառավարությունը ի՞նչ անի»:  

Հիշեցնենք, որ տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը ստեղծել է «Ախթամար» կոչվող արևային սարքը, որի արժեքն է 1000 դոլար, և որի միջոցով հնարավոր է 50 տարի տանը օգտագործել էլեկտրաէներգիա և ձմռանը ջերմանալ ` առանց խնայելու: Նշենք, որ սարքը պատրաստ է զանգվածային արտադրության, բայց կառավարությունը մինչ այժմ չի տվել զանգվածային արտադրության համար թույլտվություն:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ