Շարմազանովը՝ սպասվող «թեժ աշնան» եւ Ս. Սարգսյանի «ցավի» մասին


12:58 , 19 հուլիս, 2014

sharmazanovGalatv.am-ը գրում է.

Ինչու՞ է ուշանում Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, ի՞նչ խնդիրներ կան: Ինչու՞ միայն հիմա Սերժ Սարգսյանին անհանգստացրեց Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը, եւ  քաղաքական աշունը թե՞ժ կլինի, թե՞ ոչ:

Այս եւ այլ  հարցերի շուրջ ԳԱԼԱ-իլրագրողը զրուցել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, ինչու՞ է ուշանում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը, տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական խոչընդոտներ կան:

-Ես չեմ կարծում, որ ուշանում է, որովհետեւ նախ ՀՀ-ը իր պարտավորությունները հիմնականում կատարել է, իսկ ինչ վերաբերվում է ԵՏՄ-ի անդամակցությանը, ապա ուղարկվել է համապատասխան երկրներին փաստաթուղթը, եւ նաեւ դուք գիտեք, որ ՌԴ նախագահը նշել է, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի անդամակցությունը: Ես կարծում եմ, որ առաջիկայում  այդ գործընթացը տեղի կունենա, չնայած ես ավելացնելու բան չունեմ, այսինքն, եւ՛ մեր փոխարտգործնախարարը, եւ՛ մեր պաշտոնյաները, եւ՛ նաեւ ԵՏՄ անդամ երկրներն արդեն դրա մասին խոսել են: Ինչպես նախկինում, հիմա էլ ասում եմ խնդիրը քաղաքական բնույթի չէ, եւ այդ տեխնիկական խնդիրները լուծման փուլում են:

-Ի վերջո մաքսակետ տեղադրվելու՞ է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, թե՞ ոչ:

-Մենք այդ հարցի վերաբերյալ մեկ անգամ չէ, որ կարծիք արտահայտել ենք, եւ մեր կարծիքը չի փոխվել:

-Լատինական Ամերիկա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը նշեց՝ ինքը  «ցավ է» ապրում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը զենք է  վաճառում Ադրբեջանին: Ի՞նչը դարձավ նման հայտարարության պատճառ եւ ինչու՞ նախկինում նման դիրքորոշում չէր հայտնում նախագահը:

-Չհայտարարեց, այլ ի պատասխան լրագրողի ուղիղ հարցին նշվեց պատասխան:Մի բան հայտարարելն է, երբ դու նախապես  պլանավորում ես, իսկ երբ քեզ լրագրողը տալիս է ուղիղ հարց, դու պետք է քո կարծիքը ասես, եւ Սերժ Սարգսյանը ասել է այն, ինչ որ կա, եւ Սերժ Սարգսյանը սպասարկում է բացառապես ՀՀ պետական ու ազգային շահերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ