12:24 , 19 հուլիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Մշտապես հաճույքով եմ գալիս Երևան: Այստեղ միշտ հանդիպում եմ ջերմ ընդունելության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրաց ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին:
Նրա «Կույր ժամադրություններ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի միջազգային խաղարկային ծրագրում:
Ըստ ռեժիսորի, «Ոսկե ծիրան»-ը կարևոր իրադարձություն է դարձել փառատոնային կյանքում, ունի իր դեմքը, որակյալ փառատոն է:
Խոսելով վրացական կինոարտադրության մասին, Լ. Կոգուաշվիլին ասաց, որ ամեն ժամանակ իր խնդիրն ունի, իր մարտահրավերները. «Խորհրդային շրջանում կար գրաքննություն, իսկ հիմա հիմնական խնդիրը գումարն է: Կարևոր է ֆինանսավորումը: Հիմա գումարը քիչ է, իհարկե, դա ազդում է կինոարտադրության վրա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ