Գերմանիայում միմյանց են բախվել ուկրաինական և լեհական ավտոբուսները. կա 9 զոհ, 40 վիրավոր


11:46 , 19 հուլիս, 2014

1668231_201407191048581in.am-ը գրում է.

Շաբաթ երեկոյան Դրեզդենի մայրուղու վրա միմյանց են բախվել երկու ավտոբուս, որի հետևանքով մահացել է 9 մարդ՝ հաղորդում է AP գործակալությունը: Եվս 40 մարդ տուժել է:

Ըստ գերմանացի ոստիկանների՝ միմյանց են բախվել լեհական ու ուկրաինական ավտոբուսները:

Ըստ նախնական վարկածի՝ ավտոբուսներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթուղի և բախվել մյուսին՝ հաղորդում է RIA Novosti-ն: