Հուլիսի 19-ին կկայանա «Ոսկե ծիրանի» փակման արարողությունը


11:27 , 19 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան այսօր` հուլիսի 19-ին` ժ.19:00, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է կինոփառատոնի մամուլի կենտրոնը:

Հուլիսի 20-ին, փառատոնի տնօրինությունը և այս տարվա ժյուրիի կազմը հանդես կգան ամփոփիչ մամուլի ասուլիսով (ժ.12:00, վայրը` Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան), իսկ օրվա ընթացքում կցուցադրվեն հաղթող ֆիլմերը: