00:45 , 19 հուլիս, 2014
Replik.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում անդրադարձել է Ուկրաինայում Boeing-777 մալազիական ինքնաթիռի կործանմանը: Նա իր դժգոհությունն է հայտնել Եվրոպայի գործողությունների առնչությամբ` ասելով, որ ինքնաթիռը ոչ թե պատահմամբ է ընկել երկնքից, այլ նախօրոք պատրաստվելու արդյուքում: Նա նաև նշել է, որ Եվրոպան անամոթաբար այլ կողմ է նայում:
Ըստ Սահակաշվիլիի` այս խառնաշփոթի գլխավոր մեղավորը Կրեմլում է նստած, սակայն առանց Բեռլինում, Բրյուսելում, Հռոմում մեղսակիցների, դժվար թե Կրեմլը համարձակվեր ամենօրյա որսի դուրս գալ: