Կարամբոլա. աստղաձև միրգը


23:23 , 18 հուլիս, 2014

Կարամբոլա. աստղաձև միրգըLife.panorama.am-ը գրում է.

Կարամբոլան համեղ էկզոտիկ միրգ է: Այն աճեցնում են Հարավ-Արևելյան Ասիայում, որտեղ այն մեծ տարածում ունի:

Դրա համը հիշեցնում է միաժամանակ փշահաղարջի, խնձորի և վարունգի համ, իսկ հոտը հասմիկի բույրին է նման: Կարամբոլայի ցնցող համը հնարավոր չէ ճշգրիտ նկարագրել: Որոշ մարդկանց թվում է, թե այն միաժամանակ հիշեցնում է սալորի, խաղողի և խնձորի համ:

Լայնակի կտրվածքի դեպքում` կարամբոլան գեղեցիկ աստղի տեսք է ստանում: Այս յուրահատկության շնորհիվ` միրգը լայնորեն տարածվել է եվրոպական խոհանոցում: Աստղաձև պտուղը հրաշալի զարդ է ցանկացած կերակրատեսակի համար: Կարամբոլան գրավում է նաև իր յուրօրինակ համով:

Միրգը թարմացնող հատկություն ունի, քանի որ շատ հյութեղ է: Կարամբոլայի անկասկած առավելություններից մեկն էլ դրա ցածր կալորիականությունն է: Բացի այդ` միրգն ուղղակի հագեցած է վիտամիններով: Այն պարունակում է ռիբոֆլավին, պանտոտենաթթու, թիամին, վիտամին C, կալիում, մագնեզիում և այլ տարրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ