ՀՀ ոստիկանական համակարգի երկակի ստանդարտները


23:40 , 15 օգոստոս, 2012

Մի քանի հարցեր ունեմ, որոնց պատասխանները ակնկալում եմ իմ ֆեյսբուքյան այն ընկերներից, ովքեր գոնե մեկ տոկոսով հավատում են այս իշխանություններին:
1. Եթե Հայաստանի ոստիկանները իրենց աշխատանքի մեծ, կամ ենթադրենք մի մասը տրամադրում են ընդդիմադիրների կազմակերպած ակցիաների ու ընդդիմադիրներին ուսումնասիրելու վրա, արդյոք այդ նույն պահին ժամանակը չի խլվում նրանց կողմից հանցագործություններ բացահայտելուց? Ավելի պատկերավոր ասելու համար կարող եմ բերել իմ օրինակը, եթե ես ավելի երկար եմ նստում կոմպյուտերի դիմաց, ավելի կարճ ժամանակ է ինձ մնում ծառերս մշակելու, կամ երեխաներիս խնամելու համար: Արդյո՞ք հնարավոր է ապացուցել հակառակը:
2. Եթե մարդը տեսնում է, որ իրեն ամրագոտի չգցելու համար տուգանում են, իսկ նույն, կամ էլ մի քանի րոպե անց տեսնում է, որ ոստիկանները աչք են փակում ՊՆ, կամ ՈՍ համարներով հոծ գիծը հատողների վրա, իրեն ինչպես է զգում իրեն այն երրորդ մարդը, որը կապ չունի այս իրադարձությունների հետ: Եթե սպանության համար իշխանության հետ կապ ունեցող մարդուն չեն դատում, իսկ ընդդիմադիրներին չեղած կամ ենթադրեն թեթև հանցագործության համար մի քանի տարի են դատապարտում, այդ ամենից հետո ինչ կանի ՀՀ քաղաքացին, որը ոչ ընդդիմադիր է, ոչ էլ իշխանություն:
3 Եթե Հայաստանում չկա որևէ մեկը, ով չիմանա, որ ընտրություններին ընտրակաշառք են բաժանել, և ՀՀ օրենսգրքով հանցագործության մասին իմանալ չհայտնելը կրկին հանցագործություն է, արդյոք դրանից չի բխում, որ Հայաստանում բնակվող անխտիր բոլոր մեղսունակ ու չափահաս քաղաքացիները հանցագործներ են՝ լինեն նրանք ուղղակի /կաշառք տվող և վերցնող/ կամ անուղղակի /կաշառքի մասին իմացող ու չհայտնող/ հանցագործներ...
Հիմա ինձ ասեք, եթե ես չեմ ուզում հանցագործ լինել ապա ի՞նչ պետք է անեմ: