18:44 , 18 հուլիս, 2014Կիմ Չեն Ունը ԿԺԴՀ նախկին բռնապետ Կիմ Չեն Իրի երրորդ ու կրտսեր որդին է: Ինչպես հայտնի է, այստեղ երկրի ղեկավարի անձի պաշտանմունքը ամենուրեք է ու ամեն բանում, ինչի հետևանքով էլ, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին ու ղեկավարման փորձի ի սպառ բացակայությանը, Կիմ Չեն Ունը բարեհաջող կերպով ստանձնեց երկրի ղեկավարի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Ձեզ ենք ներկայացնում նրա մասին հայտնի սակավաթիվ փաստերից 10 ամենահետաքրքիրները:

Կիմ Չեն Ունը հավանաբար ծնվել է 1983-1984 թվականներին: Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, ինչպես հայտնի չէր նրա հոր ծննդյան իրական ամսաթիվը, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները պնդում են, որ նա ծնվել է 1984 թվականի հունվարի 8-ին:

Մինչև 1998 թվականը Կիմ Չեն Ունը ուսանում էր Բեռլինի Միջազգային դպրոցում՝ Պակ Ուն կեղծանունով: Նրա համադասարանցիներից քչերն էին հավատում, որ նա Հյուսիսային Կորեայի առաջնորդի որդին է: Շվեյցարիայում սովորելու ընթացքում նա յուրացրել է անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն:

Շվեյցարական քոլեջի իր ընկերներից Կիմը վարակվեց NBA-ի սիրով և դարձավ այնպիսի հայտնի բասկետբոլիստների երկրպագու, ինչպիսիք են Քոբի Բրայանտը, Տոնի Կուկոչը, Մայքլ Ջորդանը: Նա նաև հանդիսանում է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի ֆան: Ասում են, որ նրա սենյակը ամբողջովին ծածկված էր հայտնի բասկետբոլիստների նկարներով ու NBA-ի հետ կապված հուշանվերներով:

Չնայած Կիմերի դինաստիային իր պատկանելիությանը՝ Չեն Ունը անտարբեր է եղել քաղաքականության ու իր հոր վարած հակաամերիկյան քարոզչության հանդեպ, ինչը երևում է նաև այն փաստից, որ նա չի վարանել օգտվել ամերիկյան բրենդերից և ուներ Nike մարզակոշիկների հսկայական հավաքածու:

Անկախ նրանից, թե 1983-ի՞ն է նա ծնվել, թե 1984-ին, Կիմը ներկայումս աշխարհում երկրի ամենաերիտասարդ ղեկավարն է:

Կիմի գլխավոր խոհարարի հաղորդած, բայց չհաստատված տեղեկությունների համաձայն, Կիմը ալկոհոլիկ է, ինչպես նաև տառապում է շաքարախտից ու հիպերտոնիայից: Նրա նախկին գլխավոր խոհարար Կենդզի Դուդզիմատոն հայտարարել է, որ Կիմը սնվում է միայն լավագույն մթերքներից պատրաստված ուտեստներով և ունի հիանալի ֆիզիկական նախադրյալներ, բայց նա չափից դուրս շատ է խմում ու երբեք չի ընդունում պարտությունը:

Մինչև Կիմ չեն Իրի ժառանգ հայտարարվելը, Կիմ Չեն Ունի ոչ մի լուսանկար չի արվել, բացի միակ ցածրորակ նկարից, որտեղ Ունը դեռ դեռահաս է:

Կիմ Չեն Ունը պաթոլոգիական վախ է տածում վարսավիրների հանդեպ: Այդ վախը մանկական տրավմայի արդյունք է, և դրա հետևանքով նա ինքն է կտրում իր մազերը: Սակայն անձի պաշտանմունքի արդյունքում նրա սանրվածքը նորաձևության տենդենցներ է թելադրում Հյուսիսային Կորեայում ու իրենց ժամանակակից համարող երիտասարդները հերթ են կանգնում վարսավիրանոցների առջև, որպեսզի ունենան իրենց սիրելի առաջնորդի սանրվածքից:

Հարավկորեական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կիմ Չեն Ունը մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որպեսզի ավելի նման լինի իր պապուն՝ Կիմ Իր Սենին, ով Հյուսիսային Կորեայի հիմնադիրն է: Նրա վերջին լուսանկարներում, որտեղ նա քաշ է հավաքել ու հավանաբար անցել է կոսմետիկ վիարահատությունների միջով, նրա արտաքինը էականորեն տարբերվում է ավելի վաղ շրջանում արված լուսանկարներում ֆիքսված արտաքինից: