15:51 , 18 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Մանհեթենի 27-ամյա բնակչուհի Սոֆի Միլրոմը բանջարեղենի օգտակար հյութերի օգտագործման նոր մեթոդ է մշակել՝ պաղպաղակի տեսքով: Նա հիմնել է Innocent Ice Pops ընկերությունը և մշակել բանջարեղենային պաղպաղակի 4 տեսակ՝ հայտնում է kedem.ru-ն:
Կանաչ պաղպաղակը կաղամբի, սպանախի, խնձորի, անանասի և կիտրոնի հյութով է՝ համեմված իմբիրով և կայնեյան պղպեղով: Նարնջագույնը պարունակում է գազարի հյութ՝ մանգոյի և անանասի միջուկով: Կարմիր պաղպաղակը պատրաստվում է բազուկի, գազարի և խնձորի հյութով, դեղինը՝ կաղամբից, բանանից և անանասից: Բանջարեղենային պաղպաղակի յուրաքանչյուր բաժինը պարունակում է 40 կալորիա, իսկ վիտամինների և միկրոէլեմենտների պարունակությամբ կարող է մրցել աղցանի հետ:
