Մեր սուպերկայացած բանկային համակարգի բոլոր բանկերը չունեն էլեմենտար ծրագրային ապահովում


11:19 , 18 հուլիս, 2014

Խոսքս ուղղում եմ Կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանին
Հարգելի պարոն Ջավադյան
Ճի՞շտ են, արդյոք, այն պնդումները, որ մեր սուպերկայացած բանկային համակարգի բոլոր բանկերը (առանց բացառության) չունեն էլեմենտար ծրագրային ապահովում, որպեսզի ՀՀ քաղաքացիների, որոնք, ի դեպ, միաժամանակ հանդիսանում են այդ բանկերի հաճախորդ (լավ իմաստով), հաշիվները չարգելափակվեն ամբողջովին, այլ սառեցվեն միայն ԴԱՀԿ-ի ներկայացրած տուգանքի չափով: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել այս քաոսային վիճակը շտկելու ուղղությամբ: Իսկ եթե իմ ինֆորմացիան սխալ է, ապա կրկին խնդրում եմ, պարզաբանեք, թե ինչու է նման իրավիճակ, և ով է այս ամենի պատասխանատուն:
Քանի որ պարոն Ջավադյանը ՖԲ-ի օգտատեր չէ, մեր լրատվամիջոցներին կխնդրեմ տարածել այս դիմումը, որպեսզի այն հնարավորինս շուտ հասնի պարոն Ջավադյանին: