Բարեգործական սկանդալներից խուսափելու համար պետք է ստեղծել աջակցության հիմնադրամներ


11:08 , 18 հուլիս, 2014

Ժողովուրդ ջան, մի բան ասեմ՝ շատ չջղայնանաք: Չե՞ք կարծում, որ էս բարեգործական բումը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ: Եթե մարդուն ցանկանում ենք օգնել, ստեղծենք աջակցության հիմնադրամներ կամ օգտվենք գործող հիմնադրամներից: Սխալ եմ համարում մարդուն փող տալը (լինի դա առձեռն, թե նրա հաշվեհամարին արված փոխանցում): Փողը շատ վատ բան է, շատ մեծ գայթակղություն է, փորձության մի ենթարկեք մարդկանց, որ հետո փիս-փիս բաներ չգրենք մեր հայրենակիցների մասին: