20:17 , 15 օգոստոս, 2012Մի քանի տարի առաջ, երբ նոր էի սկսել աշխատել ամսագրերում, նորաձեւության վերաբերյալ իմ առաջին նյութերն էի պատրաստում....հայ դիզայներների հետ հարցազրույցների ժամանակ ( Արամ Նիկոլյան, Արեւիկ Սիմոնյան) հաճախ լսում էի, որ "Սովետական պռեսինգ"-ը մեծ ազդեցությւն է թողել նաեւ նորաձեւության վրա: Ասվածն ավելի լավ պատկերացնելու համար ես որոշեցի ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի "նորաձեւություն"-ը: Պարզվեց, որ դա գրեթե ահնար է.)))))...1959թ Christian Dior-ի 12 մոդելներ ժամանում են Սովետական Ռուսաստան... Դա այլմոլորակայինների այցի է նման...մի երկիր, որտեղ կանայք ոչ միայն նորաձեւ լինել-չլինելու մասին չեն մտածում...այլ,ընդհանրապես,խնդիր ունեն ինչ-որ նոր բան ձեռք բերելու "Դեֆիցիտ" ...այս բառը շատ բաներ է բացատրում....
Իհարկե,միայն "Դեֆիցիտ"-ով ամեն ինչ բացատրելը սխալ կլինի...ներքեւում տեղադրված նկարներից պարզ երեւում է, որ ընդհանրապես, տարբերվելը, մի քիչ ավելի վառ լինելը, համարվում էր "Ձեր նմանները խայտառակում են Ռեսպուբլիկան": )))Մոխրագույն Սովետական մասսան առիթը բաց չէր թողնում ծաղրել, ին-որ կենդանիների նմանեցնել մի քիչ այլ կերպ հագնված մարդկանց: ))))