10:00 , 18 հուլիս, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Առանձնապես խոշոր չափերի հերոինի աղմկահարույց գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության, Օսման Ուղուրլուն 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ:
Այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան,որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե այդ տախտակը Իրան տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:
Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղիում թողնելուց հետո, ըստ մեղադրական եզրակացության, Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, ով կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ