Հիմա արդեն կործանված ինքնաթիռի սև արկղերը իրենցով անելու պատերազմն է


23:45 , 17 հուլիս, 2014

Մալազիական արդեն երկրորդ ինքնաթիռն է կործանվում վերջին 4 ամիսների ընթացքում` այս անգամ Դոնեցկում...
285 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները զոհվել են...
Եթե անգամ ինքնաթիռը միտումնավոր չեն խփել, կարելի է մոտավորապես պատկերացնել թե որ կողմը կարող էր պատահաբար այն կործանել: Հիմա արդեն սեւ արկղերը իրենցով անելու պատերազմն է... Ռուսաստանը պահանջում է, որ ինք բացի դրանք, իսկ Ուկրաինան բնականաբար դեմ է: 
Մի շարք միջազգային ավիափոխադրողներ հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով չեն թռչի Ուկրաինայի օդային տարածքով: Այս պահին քաղաքացիական ավիափոխադրումներ իրականացնող ինքնաթիռների համար Ուկրաինայի օդային տարածքը փակ է: Դեռ այսքանը...